Գերմանական BILD թերթն անդրադարձել է «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահվան դեպքին։ Մասնավորապես, թերթի ռազմական փորձագետ Յուլիան Ռյոպկեն գրել է, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է ՀՕՊ համակարգով։
«Պրիգոժինի ինքնաթիռը թռչել է 8800 մետր բարձրության վրա, երբ այն խոցել է զենիթային հրթիռը։ Սա ավելի քան կրկնակի բարձր է, քան կարող է խոցվել շարժական զենիթային հրթիռային համակարգով»,- նշել է նա։
Փորձագետը պնդում է, որ կատարվածի պատասխանատվությունն ընկնում է Վլադիմիր Պուտինի վրա։