Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարպեցու փողոցում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն երկու ընկերներ, որոնք եղել են գինովցած, վիճաբանել են։ Ըստ ականատեսների վիճաբանությունը այն աստիճանի թեժ է եղել, որ բակի բնակիչները սթափության կոչ են արել վիճբանողներին։
Դեպքի մասին տեղեկացվել է վիճաբանողներից մեկի որդին, նա շտապել է դեպքի վայր ու սկսել է հարվածել հորը ծեծողին ու հորը, որը տեղում մահացել է։ Արդյոք որդու հարվածներից է տղամարդը մահացել, թե ընկերոջ, ցույց կտա քննությունը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2000 թվականին ծնված տղան այս պահին ձերբակալված է հորը հարվածելու եւ կյանքից զրկելու կասկածանքով։
Քնար Մանուկյան