Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում մեր ընտրանին առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ՝ 84:79 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով, նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:




Լրահոս