ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարային պարգևատրել է ԱԳՆ երկրորդ կարգի պատվո շքանշանով:
Արգենտինայում ՀՀ դեսպանությունում անցկացված՝ շքանշանի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը, Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը և ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարան:
Ելույթների ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայությունը, վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան, ձեռքբերումները, Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ բարդ իրավիճակներում և վայրիվերումների պայմաններում փորձությունների հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը: Առանձնացվել է այս ժամանակաշրջանում դեսպան Վերգարայի ունեցած նշանակալի ներդրումը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի ԱԳՆ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ: