Ինչպես հայտնի է, քիչ առաջ Ոսկեպարում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղացիների հետ:
Ինչպես ArmLur.am-ի աղբյուրներն են փոխանցում, հանդիպումը մոտ 15-20 րոպե է տևել: Հանդիպումը թեժ մթնոլորտում է անցել, եղել է անհասկացվածություն Փաշինյանի և քաղաքացիների միջև:
Հիմնականում հարցեր չեն հնչել, քանի որ, որպես այդպիսին, նման հնարավորություն չեն ունեցել ոսկեպարցիները:
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
Հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանի մեծաթիվ ավտոշարասյունը հեռացել է սահմանամերձ Ոսկեպարից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին կրկին այցելել էր Ոսկեպար և խոստացել էր տասն օրից կրկին գալ, բայց մեկ ամիս անց նոր գնում է Ոսկեպար: