ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել։

Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Նկատենք, որ Ավագյանը անձամբ ղեկավարել է 36 կգ ոսկու հափշտակման քրեական գործը եւ, ըստ էության, ավազակային հարձակման առեղծվածի հետք վրա դուրս գալը ճակատագրական եղավ քննիչ Ավագյանի համար, ու նրան նշանակեցին Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ։

 

 

 

ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում: ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության եւ ադրբեջանական հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ԱԺ  հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախագծի հիմնական շեշտադրումն այն էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է համապատասխանեն միջազգային նորմերին եւ բխեն միջազգային իրավական մի շարք կարեւոր փաստաթղթերից: Այսինքն՝ ԱԺ հայտարարության մեջ հստակ նշվում էր, թե ինչի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը: Երեկ այն քննարկվեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում, բայց ՔՊ-ականները, առանց որեւէ հիմնավորման, մերժեցին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը՝ դեմ քվեարկելով դրան: Հանձնաժողովի անդամ, իր ադրբեջանամետ հայտարարություններով աչքի ընկնող Մարիա Կարապետյանին, սակայն, ընդդիմության նախագիծը դուր չեկավ, ու նրա «հուշումներով»՝ հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին նախագծին: Ընդ որում՝ բացի իրենց անգիր արած հայտարարություններից, այդպես էլ որեւէ հստակ պատճառաբանում չբերեցին՝ ինչու են մերժում նախագիծը: Այլեւս փաստ է՝ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած ՔՊ-ականները քաղաքական առաջին ամբիոնում՝ խորհրդարանում, բոլոր որոշումները կայացնում են բացառապես միանձնյա ու շարժվում են ոչ թե պետական շահով, այլ պարզապես իրենց քաղաքական քմահաճույքով:

 

 

 

 

 

Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու՝ շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար։ Վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ փոխելու համար նրա կալանքի խափանման միջոցը, քանի որ գործով 30 վկաները արդեն հարցաքննվել են, եւ վերացել է նրանց հնարավոր ճնշման հնարավորությունն ու իմաստը: Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ: Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը: Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն կամ քաղաքական մոտիվներով կալանք:

 

 

 

 

Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ»-ի հետ, որն իրենից ենթադրում է միջոցառման կազմակերպման ծառայություններ: Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնելու: Նախարարությունը, թեեւ փակված է, այնուամենայնիվ, Հայաստանում գործում է դեռ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որն էլ ստանձնել է այս պայմանագրի կատարումը։ Պայմանագրով նախատեսվում է. ««Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում ծառայությունների ձեռքբերում, այդ թվում՝ միջոցառումների հետ կապված ծառայություններ. միջոցառումը պետք է կազմակերպել 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը: Օրակարգը նախապես կտրամադրվի Պատվիրատուի կողմից»: Կհետեւենք իրադարձության զարգացումներին:




Լրահոս