Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը կպայքարեն մեդալների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը տեղի կունենան մեծահասակների եւ երիտասարդների եզրափակիչները:

Մեծահասակների առաջնությունում մրցահարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը, երիտասարդներում մեդալների համար կպայքարեն Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:

Առաջինը պայքարի մեջ կմտնեն երիտասարդները: Երեւանի ժամանակով 12:00-ին կմեկնարկի նժույգ թափեր վարժության եզրափակիչը: Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլից հետո ամենաբարձր միավորներով դուրս էին եկել եզրափակիչ:

Երեկոյան մրցահերթում հենացատկի եզրափակիչում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հայաստանի թիմից պայքարի մեջ մնացին երիտասարդների բազմամարտի եզրափակիչի երկու մասնակից՝ Մամիկոն Խաչատրյանը եւ Ռոբերտ Գյուլումյանը: Հավելենք, որ Երիտասարդների բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 28-ին:




Լրահոս