![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/287281.jpg)
Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ։
Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է։