![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/289903.jpg)
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից «Caesar» ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:
«Ես չգիտեմ մի տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները բարելավել են իրավիճակը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գալուզինը՝ նշելով, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին:
ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում կնքվել է պայմանագիր: