Հայէկոնոմբանկը ս/թ հունիսի 14-ից հոկտեմբերի 31-ը հանդես է գալիս բաժնետոմսերի հրապարակային առաջարկով. թողարկվել է 373,135 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 5,360 ՀՀ դրամ շուկայական (ձեռքբերման) արժեքով (անվանական արժեք՝ 2,080 ՀՀ դրամ), արժեթղթերի ընդհանուր ծավալը շուկայական
արժեքով կազմում է 2,000,003,600 ՀՀ դրամ (անվանական արժեք՝ 776,120,800 ՀՀ դրամ):
Բաժնետոմսեր կարող են ձեռք բերել բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք Երևան քաղաքում և մարզերում գործող բանկի թվով 54 մասնաճյուղից:
Բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը անշեղորեն աճում է. վերջին 3 տարիներին (31.12.2020թ. համեմատ 31.12.2023թ.) բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը աճել է մոտ 40%-ով (հաշվարկված բաժնետոմսերի համադրելի* գներով), ինչն էլ զուգակցվում է շահաբաժինների ամենամյա վճարման քաղաքականությամբ՝ մեծապես կարևորելով ինչպես բաժնետերերի պահանջները, այնպես էլ բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Բանկը շահաբաժիններ է վճարում իր բաժնետերերին արդեն 10-րդ տարին անընդմեջ: Այս ամենը խոսում է բաժնետոմսերի գրավչության մասին:
Թեև ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, բաժնետոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր՝ պայմանավորված հաշվեկշռային (շուկայական) արժեքի փոփոխությամբ, սակայն նշված ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի՝ շնորհիվ բանկում ներդրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմների:
Բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան շահաբաժին, այլև մասնակից դառնալ բանկի կառավարմանը՝ մաս կազմելով իրականացվող մի շարք նախագծերին: Հայէկոնոմբանկի նկատմամբ ձևավորված վստահության մասին է վկայում բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը մոտենում է 7,000-ին:
Հայէկոնոմբանկը, լինելով բանկային համակարգի կազմավորման ակունքներում, ավելի քան 30 տարիների ձեռք բերած փորձի շնորհիվ տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը շուկայում՝ ապահովելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:
Միայն վերջին երեք տարիների ընթացքում.
- Բանկի ակտիվներն աճել են 45%-ով՝ կազմելով մոտ 465 մլրդ դրամ
- Պարտավորությունները՝ 45%-ով՝ կազմելով ավելի քան 404 մլրդ դրամ
- Հաճախորդներին տրված վարկերը՝ 51%-ով՝ կազմելով ավելի քանի 291 մլրդ դրամ
- Ընդհանուր կապիտալը՝ 45%-ով՝ կազմելով մոտ 61 մլրդ դրամ
- 2023թ. բանկի տարեկան զուտ շահույթը կազմել է մոտ 5 մլրդ դրամ
Հարկ է նշել նաև Հայէկոնոմբանկի կողմից կորպորատիվ պատասխանատվության դերի արժևորումը. միայն 2023թ- ին բանկը մոտ 210մլն դրամ է ուղղել սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացմանը, իսկ օրերս հայտարարարվեց նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետևանքներից տուժած
բնակիչներին 100 մլն դրամի աջակցության տրամադրման մասին:
Հայէկոնոմբանկի 2023թ. ձեռքբերումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում:
Ազդագիրը գրանցվել է ԿԲ կողմից և ազդագրի լրացման հետ հրապարակված է Բանկի ինտերնետային կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր» ենթաբաժնում, (https://www.aeb.am/uploads/azdagir_bajnetoms10.pdf, https://www.aeb.am/uploads/azdagri_lracum.pdf ), www.azdarar.am կայքում և հասանելի է Հայէկոնոմբանկի գլխամասում՝ ք. Երևան, Ամիրյան 23/1 հասցեում:
* (2023թ. ապրիլի 21-ին Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ ժողովում որոշվել է իրականացնել Բանկի սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1 բաժնետոմսը 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում, 1 բաժնետոմսի անվանական արժեքը նվազեցվել է 5 անգամ՝ 10,400 դրամից հասնելով 2080 ՀՀ դրամ: Հաշվեկշռային արժեքի աճը համադրելի գներով հաշվարկելու համար 31.12.2020թ. հաշվեկշռային արժեքը համամասնորեն նվազեցվել է համաձայն վերոնշյալի: