ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր անձնական հսկողության տակ է պահում սոցիալական ապահովության հետ կապված բոլոր հարցերն այն ոլորտներում, որտեղ սուր իրավիճակ է:
Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը խոսել է այն մասին, թե ինչպես է կազմվում երկրի ղեկավարի ժամանակացույցը Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինային սահմանակից շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ։
«Իհարկե, այն ոլորտներում, որտեղ իրավիճակը սուր է, նախագահն իր անձնական վերահսկողության տակ է պահում սոցիալական ապահովության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա: