ՖՈՏՈ․ «Բարի» ռեստորանը ներկայացնում է նոր մենյու․ իտալական ավանդույթներ՝ առողջության հանդեպ ժամանակակից մոտեցմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ «Բարի» ռեստորանի նոր մենյուի շնորհանդեսը։ Այն արտացոլում է Բարիի ձգտումը միավորելու իտալական խոհարարական ավանդույթները առողջ սննդի ժամանակակից սկզբունքների հետ՝ միաժամանակ պահպանելով բարձրակարգ որակ և ծառայություն: Նոր մենյուի հեղինակը իտալացի անվանի խոհարար Պաոլո Պրիորեն է։

Մենյուն ներառում է.

• Նախաճաշեր: Սկսեք օրը սննդարար և առողջ նախաճաշերով, որոնք ներառում են փանքեյքեր, բենեդիկտ ձու, գրանոլա և ավոկադոյով տոստեր: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում է թարմ բաղադրիչներով և խնամքով:

• Սենդվիչներ և պանինի: Թարմ տնական հաց, բազմազան լցոնումներ, այդ թվում՝ գրիլի վրա պատրաստված միս և թարմ բանջարեղեն: Օրվա ժամին համապատասխան կարող եք ընտրել թեթև պանինի՝ արգանակով, կամ ավելի հագեցած սենդվիչ:

• Պաստա և ռիզոտո: Բարիի պաստաներն ու ռիզոտոն պատրաստվում են իտալական ավանդական բաղադրատոմսերով՝ օգտագործելով Իտալիայից ներմուծված ալյուր: Այս ուտեստները մարմնավորում են իսկական իտալական խոհանոցը՝ հարուստ համերով և բույրերով:

• Սթեյքեր և երկրորդ ուտեստներ: Սթեյքերի համար նախատեսված պրեմիում միսը ներմուծվում է Մոսկվայից, ինչը երաշխավորում է նրանց բացառիկ որակը: Մենյուում կգտնեք ֆիլե մինյոն, սթրիփլոյն սթեյքեր, ինչպես նաև նուրբ ուտեստներ, ինչպիսիք են՝ հորթի այտերի գուրմեն՝ բուրավետ կարտոֆիլի խյուսով:

• Պիցցա և ֆոկաչա: Ռեստորանում պիցցաներն ու ֆոկաչաները պատրաստվում են իտալական ալյուրով և բաղադրիչներով, ինչը թույլ է տալիս ստեղծել իսկական իտալական համ: Սպիտակ պիցցաները և վերանայված դասականները՝ իսկական նրբաճաշակների համար:

• Խորտիկներ և աղցաններ: Խորտիկներն ու աղցանները հիմնված են սեզոնային ապրանքների, նվազագույն միջամտության և բնական համերի վրա:

Ռեստորանում հատուկ ուշադրություն է դարձվում յուրաքանչյուր ուտեստի պատրաստման ընթացքում մաքրությանը և ստերիլությանը: Ամեն օր խոհարարները սկսում են իրենց աշխատանքը հարգանքով հաճախորդի հանդեպ, ձգտումով՝ ապահովել հաճույք և մշտական ուշադրությամբ՝ առողջությանը: Սա արտացոլվում է մեր սկզբունքներում՝ չմիավորել անհամատեղելին, պատրաստել գոլորշու և գրիլի վրա, խուսափել կոնսերվանտներից, օգտագործել սեզոնային ապրանքներ, չօգտագործել կենդանական ճարպեր և, իհարկե, սովորել լավագույն խոհարարական վարպետներից:

Անկախ նրանից՝ դա առավոտյան պանինի է, թե երեկոյան մի բաժակ գինի՝ պանրային և հատապտղային սկուտեղով, «Բարի»-ն սպասաում է Ձեզ՝ սննդի և առողջ ապրելակերպի նկատմամբ իր կիրքը Ձեզ հետ կիսելու համար:

Հասցե՝ Վարդանանց 18/1 , Հեռ․՝ +374 41 100 162




Լրահոս