Սանկտ Պետերբուրգում անհայտ անձը դանակով հարձակվել է քաղաքացիների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում «Օքեյ» հիպերմարկետի գնորդների վրա դանակով հարձակվել է անհայտ անձը, վեց մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա»-ն:

Նախնական տվյալներով՝ լուրջ վնասվածքներ են ստացել անվտանգության աշխատակիցն ու մեկ գնորդ, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Եվս չորսը հրաժարվել են հոսպիտալացումից ։

Նշվում է, որ այժմ հիպերմարկետը փակ է, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Shot տելեգրամյան ալիքի տվյալներով՝ 44-ամյա հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ է եղել, ձերբակալման ժամանակ հայտարարել է, որ ատում է մարդկանց։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։




Լրահոս