Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի հյուրընկալման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող COP-29-ին:
Նա նշել է, որ մինչև 2053 թվականը Թուրքիան կվերափոխի տնտեսության առանցքային ճյուղերը՝ «զրո թափոն» նպատակին հասնելու համար: Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ ծրագրի միջոցով Թուրքիան նշանակալի ներդրում ունի կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Էրդողանն ընդգծել է, որ նախագծի իրականացման սկզբից կանխվել է մթնոլորտ 5,9 մլն տոննա ջերմոցային գազերի արտանետումը։