Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 7-ին Դոհայում նախատեսում են Սիրիայի հարցով հանդիպում անցկացնել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ Աստանայի ձևաչափով հանդիպումը նախատեսվում է անցկացնել Կատարում ընթացող համապատասխան քաղաքական գիտաժողովի շրջանակներում, որտեղ այժմ գտնվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը։

 




Լրահոս