ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել կաշառքի գործով:
Մասնավորապես ֆաբրիկայի նախկին տարածքում՝ որպես պահեստ ինքնակամ կառուցված թվով երեք շինությունների ավարտական ակտերը Վանաձորի համայնքապետարանի միջոցով, առանց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության ստանալու անօրինական ցանկության մասին, հիշյալ ապօրինի գործողության իրականացման համար 2024 թվականի մայիսի 6-ին Բագրատիոն Դարբինյանից պահանջել են 2.100.000 ՀՀ դրամ խոշոր չափերով կաշառք։
Բագրատիոն Դարբինյանը համաձայնվելով ներկայացված պահանջին՝ 2024 թվականի հուլիսի 2-ին Վանաձոր համայնքի Երևանյան խճուղի 113/1 հասցեում գտնվող «Գլորիա» կարի ֆաբրիկայի վարչական շենքում Սամվել Մարգարյանին է տվել հիշյալ 2.100.000 ՀՀ դրամ կաշառքը՝ Սուրեն Աբովյանին փոխանցելու նպատակով, ինչպես նաև հիշյալ պահեստների շինարարության թույլտվությունների վճարումների գումարը, ընդհանուր` 900.000 ՀՀ դրամ։
Գործը հակակոռուպցիոն դատարանում է։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան