Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը:

Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ Բրիտանիան և Գերմանիան։

Ֆրանսիան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին՝ արաբական հանրապետությունում քաղաքացիական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, և անվտանգության նկատառումներով փակել էր Դամասկոսում իր դեսպանությունը:




Լրահոս