Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը․ Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Համաձայն տարածված հաղորդագրության՝ զրույցի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը գոհունակությամբ նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ամբողջությամբ սատարում են Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, և որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին։




Լրահոս