Քիչ առաջ ArmLur.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների շիրիմներից ծաղիկներ հափշտակելու գործով կան ձերբակալվածներ ու միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց կալանավորելու համար։
«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ՔԿ-ն։
Քնար Մանուկյան