«Հայաստանի Հովվաշների Բուծողների Ասոցացիա»-ի նախագահին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հրայր Իշխանի Հովսեփյանը մեղադրվում է այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով «Հայաստանի Հովվաշների Բուծողների Ասոցացիա» Շնասերների Հասարակական Կազմակերպություն ՀԿ-ի նախագահ, 2024 թվականի հունվարի 28-ին Արմավիրի մարզի Նորակերտ բնակավայրի մերձակայքում գտնվող ցանկապատված տարածքում կազմակերպել և իրականացրել է հովվաշների մարտեր։

Այսինքն՝ Հրայր Իշխանի Հովսեփյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, Հրայր Իշխանի Հովսեփյանը, հանդիսանալով «Հայաստանի Հովվաշների Բուծողների Ասոցացիա» Շնասերների Հասարակական Կազմակերպություն ՀԿ-ի նախագահ, 2024 թվականի մարտի 10-ին Արմավիրի մարզի Նորակերտ բնակավայրի մերձակայքում գտնվող ցանկապատված տարածքում կազմակերպել և իրականացրել է հովվաշների մարտեր։

Այսինքն՝ Հրայր Իշխանի Հովսեփյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով։

Այսպիսով, Հրայր Իշխանի Հովսեփյանին մեղսագրվում է 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։

Քնար Մանուկյան




Լրահոս