Հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանի մայրիկի ծննդյան օրն է: Լուսինեն իր մայրիկի հետ տեսանյութ է հրապարակել իր սոցիալական էջում, որին կից գրել է․
«Իմ Մամուլիկ, երբ ասում եմ «մամ», դա նշանակում է ամեն ինչ, մի ամբողջ աշխարհ։ Առանց քեզ անգամ վայրկյան չեմ պատկերացնում։ Ինչպես մանկության տարիներին, այնպես էլ հիմա ոչինչ չի փոխվել։ Առանց քեզ՝ ոչ մի որոշում, ոչ մի կարևոր իրադարձություն իմ կյանքում։ Դու միայն եղիր առողջ, միշտ ժպտա ու երջանիկ եղիր։ Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում, որ քեզ ունեմ և հենց դու ես իմ մաման։
Շնորհավոր Ծնունդդ իմ Մամուլիկ»: