
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ:
««Այս պատերազմը կավարտվի, եթե մենք համաձայնագիր ստորագրենք ուկրաինական օգտակար հանածոների մասին: Պետք է լինեն այնպիսի երաշխիքներ, որոնց դեպքում Պուտինը այլևս երբեք չի հարձակվի»,- նշել է Գրեմը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին եղավ Աֆղանստանում:
Նա կոչ է արել նաև շարունակել Կիևին ռազմական աջակցությունը՝ այդ թվում զենքի մատակարարմամբ: