
Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է․
«Այսօր նախատեսված էր իմ և հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի քննարկումը` «ՀՀ կառավարության գործունեության լեգիտիմությունը» թեմայով։ Սակայն մեր առջև արհեստական խոչընդոտ ստեղծվեց. աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը գրավոր տեղեկացրեց, թե ջուր է լցվել սրահի էլեկտրական լարերի վրա և նախատեսված դահլիճը մեզ հրաժարվեցին տրամադրել:
Սա հերթական վկայությունն է այն մտահոգիչ իրականության, որում մենք գործում ենք։ Չնայած այս փորձերին՝ մենք չնահանջեցինք և մեր քննարկումն իրականացրեցինք։ Ոչ մի արգելք չի կարող խլել խոսքի ազատությունը և ճշմարտությունը բարձրաձայնելու մեր իրավունքը։
Իսկ քիչ առաջ տեղեկացրին, որ սենյակներից մեկը ազատվել է` որը զբաղեցրել էր «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։