Ամփոփվել է Երեվան Ջուր ՓԲԸ 5-ամյա գործունեության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` դեկտեմբերի 2-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում տեղի ունեցավ “Երևան Ջուր” ՓԲԸ 5-ամյա գործունեության արդյունքների ամփոփումը, որի ընթացքում ցուցադրվեց նաև “Ջուրը կյանքի աղբյուր է” ֆիլմը: Հանդիսությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ ՏԿՆ Ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, հյուրեր Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակից, ևՀամայնքային զարգացման ծրագրերի գրասենյակև ԾԻԳ-ից, այլ կազմակերպություններից: “Երևան Ջուր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց ընկերության անցած ուղին ու ձեռքբերումները, որն արդյունք է ինչպես ձևավորված աշխատանքային թիմի բարձր պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ շահագրգիռ կազմակերպությունների ու սպառողների հետ սերտ համագործակցության: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Երևանում ջրամատակարարման նվազագույն տևողությունը 12 ժամ է, իսկ սպառողների ավելի քան 81 տոկոսը ապահոված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Դա ավելին է, քան նախատեսվում է Վարձակալության պայմանագրով: “Վեոլիա Ջուր” ընկերության Տարածաշրջանի, ԱՊՀ երկրների և Թուրքիայի շրջանակներում իրականացվող ծրագրերի տնօրեն, “Երևան Ջուր” ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ` Ռեմի Պոլը բարձր գնահատեց “Երևան Ջուր” ՓԲԸ գործունեությունը, իսկ իրականացվող ծրագիրը` համարեց հաջողված:Այնուհետև ցուցադրվեց ֆիլմը, որին հետևեց կարծիքների փոխանակում Ա.Անդրեասյանի և Կ.Արեյանի մասնակցությամբ: Վերջիններս նշելով հաջողությունները, միաժամանակ խոսեցին ապագա ծրագրերի, առկա խնդիրների և սպառողների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտության մասին: 




Լրահոս