Armenian text to speach

Իրանի Բենդեր-Աբբաս նավահանգստում պայթյուն է որոտացել. կան տասնյակ տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժել է 80 մարդ:

Պայթյունը վնասել է նավահանգստի վարչական շենքը: Այն այնքան հզոր է եղել, որ զգացվել է նաև Պարսից ծոցի Քեշմ կղզում, որը գտնվում է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա։

Tasnim-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում։

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ դրա պատճառը վառելիքի բաքում բռնկված հրդեհն է եղել: Իսկ Հորմոզգան նահանգի նավահանգստի և ծովային վարչության պետի տեղակալի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցի մոտ:

Ներկայում հրշեջները փորձում են տեղայնացնել հրդեհը։




Լրահոս