Armenian text to speach

Նովակ Ջոկովիչն ավարտել է համագործակցությունը իր մարզիչ Էնդի Մարեյի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նովակ Ջոկովիչը հայտնել է, որ այլևս չի աշխատի մարզիչ Էնդի Մարեյի հետ։ Վեց ամսյա համագործակցությունն ավարտվել է փոխադարձ համաձայնությամբ։
Հիշեցնենք, որ Մարեյի գլխավորությամբ Ջոկովիչը հասավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն մրցաշարից դուրս մնաց վնասվածքի պատճառով։ Նա նաև հասավ Մայամիի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվեց 19-ամյա Յակուբ Մենսիկին։

«Շնորհակալ եմ Էնդիին վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի և ընկերության համար», – գրել է Ջոկովիչը։ Մարեյն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ջոկովիչին և ցանկացել հաջողություն մրցաշրջանի մնացած ընթացքում։

Չորս մրցաշարից հետո ավարտված համագործակցությունից հետո Ջոկովիչը փաստացի առանց մարզիչ պատրաստվում է հանդես գալ Ժնևի բաց առաջնությունում։

Անի Վարդանյան 




Լրահոս