Հայ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ցուցադրել էր, որ այս ամռանն ընթերցում է մոտիվացիոն գրքերի հեղինակ Ջոն Ստրելեքի ստեղծագործությունները:
Դերասանուհին գրառում է կատարել՝ ամփոփ ներկայացնելով վեպերից ստացած իր տպավորությունն, ապրումներն ու հույզերը.
«Ջոն Ստերելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» և «վերադարձ սրճարան» գիրքը վերջում քանդեց հազիվ իրար վրա պահվող աղյուսներս, …ծնդդյանս նախաշեմին: Ինչպես ինքն է պատմում՝ թանձր մառախուղը մի պահ ցրվեց, ու տեսա իրականը… բայց ճանապարհը դեռ չեմ տեսնում:
Երևի կհասունանամ էնքան, որ «տեսնեմ» ու քայլ անեմ՝ դեպի էդ ուղին:
Շնորհակալ եմ բոլոր հեղինակներին, որոնք հետք են սրտումս…»
Մեջբերումներ գրքից՝
• … այլևս երբեք չեմ վերադառնա դարպասի մյուս կողմում գտնվող կյանքին:
• Կրիան երբեք չէր պայքարում ալիքների դեմ, փոխարենը դրանք օգտագործում էր ի շահ իրեն:
• … ոչ մեկը չի կարող մորդուն ետ պահել կամ, հակառակը, դրդել հասնելու ինչ-որ բանի և անել այն, ինչ նա ուզում է: Յուրաքանչյուրը տնօրինում է իր սեփական ճակատագիրը:
• … կյանքն ինքը հրաշալի պատմություն: Խնդիրն այն է, որ մենք երբեմն մոռանում ենք, որ ինքներս ենք դրա հեղինակն ու կարող ենք այն գրել այնպես, ինպես ուզում ենք:
Հ.Գ. Դերասանուհու ծննդյան օրը հուլիսի 18-ին է:
Նանիկ Աղասյան

























































































