Armenian text to speach

Մենք Չինաստանի հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-ն և Չինաստանը կմրցեն արհեստական բանականության ոլորտում զարգացման գործում գերիշխանություն ստանալու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում՝ էներգետիկայի հարցերով գագաթնաժողովում ելույթ ունենալիս։

«Չինաստանը և այլ երկրներ փորձում են հասնել Ամերիկային արհեստական ​​բանականության ոլորտում, և մենք թույլ չենք տա նրանց դա անել: Մենք ունենք հիանալի չիպեր, մենք ունենք ամեն ինչից լավագույնը: Եվ մենք կպայքարենք նրանց դեմ շատ բարեկամական ձևով», – խոստացել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում «գլոբալ գերտերություն է և առաջ է Չինաստանից»։

Հունվարին Թրամփը OpenAI-ի ChatGPT արհեստական բանականության չաթբոտի մրցակից DeepSeek չինական նեյրոնային ցանցի վերջին տարբերակի թողարկումից հետո հայտարարել է, որ չինական չաթբոտի հաջողությունը պետք է խթան հանդիսանա արհեստական բանականության մոդելների ամերիկացի մշակողների համար։




Լրահոս