ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա կատարցի գործընկեր Սաուդ բին Աբդուլռահման ալ Թանին հուլիսի 7-ին ստորագրել են փաստաթուղթ, որում ընդգծվում է, որ Կատարը կամավոր կերպով Պենտագոնին է նվիրաբերում Boeing 747-8 ինքնաթիռ, որը նախատեսված է որպես նախագահական ինքնաթիռ, հաղորդում է CNN-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ փոխըմբռնման հուշագիրը, որի պատճենը տեսել է հեռուստաալիքը, հաստատում է, որ «ԱՄՆ-ն Կատարին ոչինչ չի վճարի ինքնաթիռի դիմաց»։
Փաստաթղթում նշվում է, որ «այս նվիրատվությունը կատարվում է բարի մտադրությամբ և կողմերի միջև համագործակցության ու փոխադարձ աջակցության ոգով»։
Այն ընդգծում է, որ «այս հուշագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես կաշառքի, անօրինական ազդեցության կամ կոռուպցիոն գործելակերպի որևէ ձևի առաջարկ, խոստում կամ ընդունում»։

















































































