Armenian text to speach

16 մլն տարեկան եկամուտ, գրեթե 4 մլն դրամ արժեքով ժամացույց․ ինչ է հայտարարագրել Արմեն Կոտոլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում ապրանքաշրջանառության եւ շուկայի քաոսային վիճակը, ըստ տնտեսագետների, համապատասխան մարմինների անգործության հետեւանք է։ Հենց այդ մարմիններից մեկը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է, որը ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։

Տեսչական մարմինը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղեկավարում է ՔՊ-ական Արմեն Կոտոլյանը։ Կոտոլյանը հայտարարագրել է 2 հողամաս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, որոնք ձեռք է բերել 2020 թվականին։ Նա հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված բնակարան եւ ավտոկայանատեղի։ Համաձայն «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնից անշարժ գույքի հիփոթեքների մայր գումարի մնացորդը կազմել է  26 մլն 726 հազար դրամ։

Կոտոլյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է 2005 թվականին ժառանգություն ստացած և 4 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ժամացույց, սակայն հստակ արժեքը չի նշել։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են  8 մլն 337 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 494 հազար դրամ, որից  13 մլն 508 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, 2 մլն 842 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, որն էլ բնակարանի և ավտոկայանատեղիի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Եկկամուտներից  144 հազար 248 դրամը այլ եկամուտ է Ինեկոբանկ ՓԲԸ-ից։

Արմեն կոտոլյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս