ՄԱՐՔՍԻԶՄ-ԼԵՆԻՆԻԶՄՆ ՈՒ ԱՅԼԱԽՈՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ դարձած Սամվել Նիկոյանի կենսագրության մեջ ուշագրավ դրվագ կա. վերջինս խորհրդային տարիներին եղել է ընդհատակյա ԱՄԿ կուսակցության անդամ: ԱԺ-ում էլ նրան ներկայացնելիս հին ՀՀԿ-ականները հպարտանում էին Նիկոյանի կենսագրության այդ դրվագով, որ խորհրդային տարիներին  նա եղել է դիսիդենտ: Բայց մյուս կողմից նույն Նիկոյանն, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության համաձայն, խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1987թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Թե ինչպես է, այլախոհ լինելով, Նիկոյանը կուսակցական այդ համալսարանն ավարտել, մնում է միայն ենթադրել: Քանի որ Նիկոյանը վերջերս նեղացել է «Ժողովուրդ» օրաթերթից՝ իր հասցեին հնչած քննադատությունների համար, չի պատասխանում մեր  հարցերին: Ու հիմա նրանից ճշտել չհաջողվեց՝ ինչպես է այլախոհը սովորել կուսակցական դպրոցում:




Լրահոս