Armenian text to speach

Հայկական ընկերությունները ազգային տաղավարով մասնակցում են Քյոլնում անցկացվող ANUGA 2025 միջազգային սննդարդյունաբերական ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-8-ը հայկական ընկերությունները ազգային տաղավարով մասնակցում են Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացվող 𝐀𝐍𝐔𝐆𝐀 𝟐𝟎𝟐𝟓 միջազգային սննդարդյունաբերական ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված են 10 սնունդ և խմիչք արտադրողներ, որոնք ցուցադրում են տեղական հումքով պատրաստված, բարձրորակ և արտահանման ներուժ ունեցող արտադրանք։

ANUGA-ն աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր սննդարդյունաբերական ցուցահանդեսներից է, որը անցկացվում է երկու տարին մեկ։ 2025 թվականի ցուցահանդեսը պատմության մեջ ամենամասշտաբայինն է՝ մոտ 8 000 ցուցադրող 110 երկրներից և ավելի քան 140 000 մասնագիտական այցելու, և ընդհանուր 290 000 քմ ցուցասրահներով։ Այս հարթակը միավորում է սննդարդյունաբերության առաջատար մասնագետներին, գնորդներին և դիստրիբյուտորներին՝ ստեղծելով համագործակցության և շուկաների ընդլայնման եզակի հնարավորություններ։

Հայաստանի մասնակցությունը կարևոր քայլ է արտահանման խթանման, նոր շուկաների բացման և արտադրանքի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այն հնարավորություն է տալիս հայ արտադրողներին ընդլայնել իրենց միջազգային կապերը, ներկայացնել հայկական ապրանքանիշերը համաշխարհային բեմում և ամրապնդել Հայաստանի դիրքը որպես հուսալի գործընկեր։




Լրահոս