ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին:





























