Դեկտեմբերի 11-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից և ընկել է գետի մեջ:Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:Դեպքի վայրում էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, սակայն նրանք, չգիտես ինչու, 2-3 րոպե հետո հեռացան` չփորձելով անգամ պարզել կամ ճշտել, թե այդ տարածքը իրե՞նց իրավասության տակ է, թե՞ ոչ:Սակայն հետո պարզվել, որ տարածքը գտնվում է վերջիններիս իրավասության տակ եւ նրանք հետ են վերադարձել:Այժմ իրավապահները ձեռնարկում են օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու համար ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը:
Ինքնասպանություն է տեղի ունեցել Երեվանում (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ