Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Արարատ քաղաքի բնակիչ 46-ամյա տղամարդը կամավոր բաժին է ներկայացրել ապօրինի պահվող 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակական բնույթ են կրում:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

























































































