Armenian text to speach

Վրաստանի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարները քննարկել են տարածաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը Վրաստան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել իր վրացի գործընկեր Մամուկա Մդինարաձեի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և անվտանգության ոլորտում կապերի հետագա խորացմանն ուղղված ապագա նախաձեռնությունները․

«Շեշտը դրվել է գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման վրա՝ տեղեկատվության և փորձի փոխանակման առումով։ Նշվել է, որ երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությունը նպաստում է Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդմանը և զգալի ներդրում ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին և մարտահրավերներին»,- նշվում է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս