Armenian text to speach

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ ԵՆ ԿՐՊԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի քաղաքապետարանի կարգադրությամբ հոկտեմբերի 27-ին ապամոնտաժվել են Թումանյան փողոցի մի շարք կրպակներ։ Գործընթացը, որը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, հարուցել է տաղավարների սեփականատերերի դժգոհությունը։

 

Կրպակների սեփականատերերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են, որ ապամոնտաժման աշխատանքները կատարվել են առանց նախնական ծանուցման։ Նրանց խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցները հանկարծակի եկել են եւ սկսել են քանդել իրենց սեփականությունը։

«Ամբողջությամբ անակնկալի եկանք։ Ո՛չ մի նախազգուշացում, ո՛չ մի գրավոր տեղեկացում։ Պարզապես եկել են ու սկսել ապամոնտաժել։ Մարդիկ տարիներով այստեղ են աշխատել, ընտանիքների ապրուստ են վաստակել»,- պատմեց կրպակի սեփականատերերից մեկը։

Կրպակներից մեկի տնօրենի հարազատը մեզ հետ զրույցում նշեց, որ կատարվածը բառացիորեն հաց է կտրում տասնյակ ընտանիքներից. «Տասը կրպակ քանդելով՝  տասը ընտանիքի հաց կտրեցին»։

Ծաղկի կրպակ էր։ Այսօր էլ քրոջս զոհված որդու ծննդյան օրն էր։ Եկել էինք՝ ծաղիկ վերցնենք, գնանք Եռաբլուր։ Բայց եկանք՝ տեսնենք քանդում են։ Ո՞ւմ համար գնաց պատերազմ ….»։

Սեփականատերերի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի որոշման պատճառաբանությունը եղել է այն, որ անհրաժեշտ է ապահովել «Կինոմոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի բաց տեսանելիությունը Թումանյան փողոցից։

Այնուամենայնիվ, կրպակների մի մասի տերերը չեն պատրաստվում հաշտվել իրավիճակի հետ։ Ծաղկի կրպակի տնօրենը նշեց, որ ապամոնտաժումից հետո նախատեսում է շարունակել ծաղիկների վաճառքը նույն հատվածում՝ գտնելով, որ նման վերաբերմունքը ոչ միայն անարդար է, այլեւ անտարբեր վերաբերմունք է մարդկանց աշխատանքի նկատմամբ։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս