Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում «Բատկիվշչինա մոլոդայա» կազմակերպության նախաձեռնությամբ հուշատախտակ է դրվել այն դպրոցի ճակատամասին, որում սովորել է Մայդանում զոհված հայ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը. հաղորդել է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով «Բատկիվշչինա» կուսակցության պաշտոնական կայքին:
Հուշատախտակի բացմանը մասնակցել է կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն, ով հանդիպել է հերոսի ընտանիքի, ուսուցիչների և համագյուղացիների հետ:
Հիշեցնենք, որ Նիգոյանը զոհվել էր հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Կիևի Գրուշևսկի փողոցում: