Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովի նախագահին բռնություն գործադրելու կոչի համար կնոջ են հասցրել դատարան. ուր մնաց թքելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Իրինա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի սեպտեմբերի 11-ին’ ժամը 12:56-ին, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

Այս քրեական գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին ու կանխատեսելի է, թե կնոջը ինչ է սպասվում:

Ամենաուշագրավն այն է, որ երիտասարդ կինն արդյոք ի՞նչ պետք է աներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ նրան կանգնեցրել են մեղադրյալի աթոռին։

Ավելին, հարց է առաջանում, երբ քաղաքացի Կարեն Մկրտչյանը դեռևս 2023 թվականին պատմել էր, թե ինչ էր կատարվել Կասկադում․ «Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան  ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետեւ տարան ոստիկանական բաժանմունք»-, ապա այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ իրավապահները նույն ջանասիրությամբ չգործեցին ու Ալեն Սիմոնյանին չկանչեցին պատասխանատվության:

Ահա ընտրովի արդարադատությա ևս մեկ ցայտուն դեպք։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս