Ֆրանսիացի թոշակառու կինը դանակով հարվածել է սոցիալական աշխատողին` ամանորյա տոնածառը վատ զարդարելու համար:Խնամակալը գնացել էր տարեց ֆրանսիացու տուն`նրա տոնածառը զարդարելու համար:Սակայն թոշակառուն չի հավանել զարդարված տոնածառը, զայրացել է, վերցրել դանակը եւ մեջքից հարվածել կնոջը:Սոցիալական ծառայության աշխատողը տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ թոշակառու կինը ձերբակալվել է եւ այժմ գտնվում է տեղի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք:
Թոշակառու կինը իր խնամողին դանակահարել է տոնածառը վատ զարդարելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ