Armenian text to speach

Այսօր ընդունել եմ ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին․ Համբարձում Մաթևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։

«Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու նպատակները, որոնք միտված են առողջ ապրելակերպի լայն տարածմանը, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, մարզասրահների և վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդների ներգրավմանը սպորտում։

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկել ենք հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսվող նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրը։ Անդրադարձել ենք համալիրի նախագծային լուծումներին, բնապահպանական չափորոշիչներին համապատասխանությանը, ինչպես նաև ընդհանուր ենթակառուցվածքային պահանջներին։

Կարևորել եմ ծրագրի իրականացումը՝ շեշտելով, որ պետությունը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են առողջ հասարակության և շրջակա միջավայրի ձևավորումանը»։




Լրահոս