Երգչուհի Շերը թվիթերի իր էջում անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը: Երգչուհին այն համեմատել է Ամերիկայի բնիկ բնակչության սպանությունների հետ: Նա մասնավորապես գրել է.
«Ցեղասպանությունը ճշմարտություն է, չնայած որ թուրքերն այն հերքում են: Սակայն դա եղել է: Այնպես, ինչպես մենք սպանել ենք բնիկ ամերիկացիներին, այնպես էլ` թուրքերը սպանել են հայերին»: