ԱԺ–ի շենքում տեղի ունեցող բացասական իրադարձությունների պատճառը Կոզեռնի գերեզմանոցն է․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ոչ մի ղեկավար լրիվ ժամկետով չի պաշտոնավարել: Հնչել են կարծիքներ, թե ԱԺ–ի շենքում տեղի ունեցող բացասական իրադարձությունների պատճառն այն է, որ շենքը կառուցվել է քաղաքի ամենահին՝ Կոզեռնի գերեզմանոցի տեղում, որտեղ նաև կաթողիկոս (Մովսես Գ Սյունեցի) ու վարդապետեր (Մելիքսեթ Վժանեցի, Հովհաննես Կոզեռն (Տարոնացի) են հուղարկավորված եղել։

Հնչել են նաև հակառակ պնդումները, թե գերեզմանոցը խորհրդարանի շենքից մի քանի հարյուր մետր հեռու է եղել։ Ամեն դեպքում, փաստ է նաև, որ մինչ այժմ խորհրդարանի որևէ նախագահ լրիվ ժամկետով չի պաշտոնավարել. կամ հրաժարական է տվել, կամ էլ ընտրվել է ժամկետի կեսից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս