ԱՄՆ-ն և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել, ըստ որի՝ պաղեստինյան շարժումը կհանձնի իր զենքը և Գազայի հատվածի ստորգետնյա թունելների քարտեզները՝ քաղաքական կուսակցության կարգավիճակը պահպանելու դիմաց, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ համաձայնագրի՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական և ռազմական առաջնորդներին թույլատրվելու է լքել Գազայի հատվածը: Վաշինգտոնը երաշխիքներ կտա, որ Իսրայելը ապագայում չի հետապնդի նրանց, այդ թվում՝ արդեն արտասահմանում գտնվողներին:
Հեռուստաալիքի աղբյուրը պնդում է, որ Իսրայելը, իր հերթին, մերժել է համաձայնագրի որոշ դրույթներ, մասնավորապես՝ ՀԱՄԱՍ-ի՝ որպես քաղաքական կուսակցության կարգավիճակի պահպանման վերաբերյալ դրույթները։



















































































