Armenian text to speach

Փրկարար ծառայությունը՝ Մարմարաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 28-ին՝ ժամը 15։04-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, մարվել՝ 15։55-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը:




Լրահոս