Լիբանանի իշխանությունները որոշել են վերացնել իրանցիների համար առանց վիզայի ռեժիմը, հինգշաբթի օրը հայտարարել է Լիբանանի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը։
«Կաբինետը որոշել է, որ իրանցիները կրկին պարտավոր են վիզա ստանալ Լիբանան մուտք գործելիս», – նախարարի խոսքերն է մեջբերում «Ալ Ջազիրան»։
Նախարարի խոսքով՝ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ Լիբանանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) կողմից ցանկացած ռազմական գործունեություն կանխելու համար։ Նա հայտարարել է, որ իշխանությունները կկալանավորեն երկրում գտնվող ԻՀՊԿ-ի ցանկացած անդամի։





























