Armenian text to speach

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկիրը առանց վարանելու կարձագանքի ԱՄՆ-ի ռմբակոծություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը չի տատանվի վճռական պատասխան տալ, եթե Միացյալ Նահանգները որոշի վերսկսել ռազմական գործողությունները Թեհրանի դեմ գործող հրադադարի ժամկետի լրանալուց հետո, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։

«Պատերազմը չի կարող դրական արդյունքի հանգեցնել։ Ամերիկացիները պետք է հասկանան և դաս քաղեն. գաղութատիրության դարաշրջանն ավարտվել է։ Նրանք չեն կարող հրամայել այլ ազգերի։ Եթե բոլորը կենտրոնանան խաղաղության և կայունության վրա, դա բոլորին օգուտ կբերի, և այդ դեպքում հնարավորություն կլինի։

Բայց եթե նրանք որոշեն լինել ագրեսորներ և վերադառնալ պատերազմի, կտեսնեն Իրանի պատասխանը, և մենք առանց վարանելու կպատասխանենք ամբողջ ուժով», – Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Խատիբզադեն։

Նրա մամուլի հետ զրույցը հրապարակել է կատարյան  Al Jazeera հեռուստաալիքը։




Լրահոս