Armenian text to speach

Անկարայում Էրդողանն ու Ռյուտեն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը:




Լրահոս