«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ եւ պաշտպանության համակարգերում։
Ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից՝ «այլեւս նպատակահարմար չենք գտնում համատեղ աշխատանքը» բացատրությամբ, հետո «չերեզներով» տեղեկացնում են, որ ընդդիմության հետ կապի պատճառով են հեռացրել։
Ընդ որում՝ զավեշտն այն է, որ որոշ մարդկանց ազատել են, դիցուք, մի ընդդիմադիր բարեկամի պատճառով, որի հետ տվյալ աշխատողը վերջին անգամ, ասենք, 3-4 տարի առաջ է հանդիպել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

























































































