Armenian text to speach

Հայտնի է Արման Ծառուկյանի առաջիկա գոտեմարտի օրը․ ով է մրցակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

​UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանը հանդես կգա ազատ ոճի ըմբշամարտի «Real American Fighter» (RAF) 09 մրցաշարում:

Մարզական իրադարձությունը կկայանա մայիսի 30-ին՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։

​Նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Mugzy» Ջիմիսոնը։

​Սա կլինի Ծառուկյանի արդեն հինգերորդ գոտեմարտը RAF-ում՝ վերջին հինգ ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նա հաղթել էր Յուրայա Ֆեյբերին։




Լրահոս